Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Օպերայի և բալետի թատրոնի նոր բեմը

Օպերայի և բալետի թատրոնի նոր բեմը
18.02.2013 | 17:37

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի բեմի վերանորոգման աշխատանքների 80 տոկոսը ավարտված է: Մարտի սկզբին Հայաստանը կունենա ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխան օպերային թատրոնի բեմ: Վերազինումը ներառում է նաև բեմական մեխանիզմի արդիականացում: Վերանորոգման աշխատանքների ավարտից հետո ավստրիացի մասնագետները օպերային թատրոնի աշխատողներին կծանոթացնեն տեխնիկայի շահագործմանը: Բեմի պաշտոնական բացումից առաջ կանցկացվեն փորձարկման աշխատանքներ:

Հայաստանին ավստրիական կառավարության տրամադրած վարկային ծրագրի շրջանակներում մինչ այս պահը շինարարության շրջանակներում ծախսվել է 8 միլիոն եվրո:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1670

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ